News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդառաջելով Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանին եւ Ազգային Իշխանության հրավերին, այսօր՝ մայիսի 5-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է ԱՄԷ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության ընթացքում Վեհափառ Հայրապետն Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եւ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում իր պատգամն է ուղղելու հայ ժողովրդի զավակներին:

Այցելության ընթացքում Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական մարմինների, ինչպես նաեւ պետական պատասխանատուների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ