News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Աշխարհում խոշորագույն ալմաստը կվաճառվի աճուրդով: Ահա այն` աշխարհում խոշորագույն ալմաստը, որը հայտնաբերվել է վերջին  100 տարվա ընթացքում: Այս հազվագյուտ քարը ներկայացրել է Նյու Յորքում Sotheby's աճուրդի տունը: Հունիսի   29-ին քարը աճուրդով կվաճառվի Լոնդոնում, նախատեսված է դրա համար ավելի քան   70 մլն դոլար ստանալ, հայտնում է NTDTV-ն: 

Քարը հայտնաբերվել է Բոտսվանայում կանադական ալմաստ արդյունահանող ընկերության հանքավայրում անցյալ տարվա նոյեմբերին: Ալմաստը կոչվում է  «Լեսեդի լա Ռոնա», որը տեղական լեզվից թարգմանաբար նշանակում է «Մեր լույսը»:

Կշռում է 1109 կարատ, դա մոտ 220 գրամ է եւ մոտավորապես թենիսի գնդակի չափի է: 

Ընդհանուր առմամբ սա ոսկերչական որակի երկրորդ խոշոր ալմաստն է, որը երբեւէ հայտնաբերվել է մարդկանց կողմից: Առաջինը` «Կուլլինանը», հայտնաբերվել էր 1905 թ-ին եւ 3106 կարատ էր կշռում: Բայց դա ճաքեր ուներ: Դրանից մի քանի ադամանդ պատրաստեցին, որոնցից ամենախոշորն այժմ զարդարում է բրիտանացի միապետերի գայիսոնը: 

Թե ինչ կլինի այս ալմաստին, կորոշի ապագա տերը: Եթե այն երեսակեն, կստացվի բացառիկ թափանցիկության աշխարհում խոշորագույն ադամանդը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ