Մայիսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է հեծանիվի անվադողին, ինչի հետեւանքով հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: