News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զարգացող երկրները` Պարսից ծոցից մինչեւ Ռուսաստան, կարող են նոր խնդիրների բախվել իրենց պետական ընկերությունների պարտքերի պատճառով. դրանք կարող են   «ջրասույզ անել» երկրների կառավարություններին եւ հանգեցնել ինչպես պետընկերությունների, այնպես էլ պետությունների վարկային վարկանիշների նվազմանը: Այդ մասին հայտնում է  Bloomberg գործակալությունը` վկայակոչելով միջազգային վարկանիշային Standard & Poor`s (S&P) գործակալության վերլուծական զեկույցը: 

Շատ կառավարություններ ենթակա են սեփական պետական ընկերությունների պարտքային հորերում ներգրավվելու ռիսկին, ինչը բացասաբար կազդի երկրների բյուջեների վրա: Հենց պետընկերությունների պարտքային ծանրաբեռնվածությունը կարող է «ջրասույզ անել» երկրների կառավարություններին եւ հանգեցնել լրացուցիչ բյուջետային ռիսկերի, հայտնում  Gazeta-ն: 

«Պետընկերությունների պարտքերը, որոնք բյուրեղանում են կառավարության վրա, առայժմ նման դեր չեն խաղացել զարգացող երկրների ինքնիշխան վարկանիշների յուրացման գործում: Դա չի նշանակում, թե այդ պարտքերը նշանակություն չունեն, ընդհակառակը, դրանք ի վերջո արտացոլվում են դրանցում», — նշում է S&P ինքնիշխան վարկանիշների Ֆրանկֆուրտի ստորաբաժանման ղեկավարը: 

Գործակալությունը նշում է, որ մինչեւ 2020 թվական զարգացող երկրների պետընկերություններն ընդհանուր առմամբ պիտի մարեն մոտ 180 մլրդ դոլարի պարտք փոխառության տոմսերով: Ավելին, մինչեւ 2026 թվական զարգացող երկրների ընդհանուր պարտքը գործակալությունը գնահատում է 435 մլրդ դոլար: Ընդ որում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ավելի վաղ արդեն զգուշացրել էր, որ պարտքերը միայն աճելու են նավթի համաշխարհային գների անկման հետ կապված:   

S&P-ի գնահատականներով, հինգ պետընկերության, ներառյալ ռուսաստանյան «Գազպրոմը» եւ վենեսուելական Petroleos de Venezuela, բաժին է ընկնում բոլոր պետընկերությունների պարտքերի 25 տոկոսը, որը գնահատվում է  783 մլրդ դոլարի մակարդակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ