News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մնում է միայն հասկանալ, Եվրոպան շատ չի՞ զիջում Էրդողանին: Այս մասին ասված է ֆրանս-գերմանական Arte հեռուստաալիքի 28 Minutes լրատվականով հեռարձակված տեսանյութում: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի վերջից Թուրքիայի քաղաքացիները կկարողանան Շենգենյան գոտի մուտք գործել առանց վիզայի՝ բարի եւ լոյալ ծառայությունների փոխարեն: Մարտի 18-ից հետո Եվրոպան սկսեց զիջումներ անել Թուրքիային՝ միգրանտների ճգնաժամը հաղթահարելու հույսով:

Մերկելն ու Դավութօղլուն միասին ներկա գտնվեցին նոր մարդասիրական ճամբարի բացմանը: Դավութօղլուն այն ժամանակ հայտարարեց. «Շնորհակալություն Եվրամիությանը սիրիացի փախստականների ընդունելու հարցում Թուրքիային օգնելու համար: Սա մարդասիրական առաքելություն է: Այստեղ գտնվող երեխաները կրթություն կստանան»:

Մարդասիրական օգնությունը, ըստ էության, եվրոպացիների վրա հսկայական ճնշում գործադրելու միջոց է: Նախագահ Էրդողանը դա չի թաքցնում:

«Եվրամիությունը Թուրքիայի կարիքն ավելի ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության: Իմացե՛ք սա»,- հայտարարեց նա:

Փաստորեն Թուրքիան իր պայմանները թելադրեց Եվրամիությանը: Վիզային ռեժիմի չեղարկումը, ըստ էության, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վերածնում է: Ռեժիմի, որը ճնշում է ընդդիմախոսներին, ռմբակոծում քրդերին:

Եվրոպան չափազանց շատ զիջում չի՞ անում: Հոգին նոր սուլթանին չի՞ վաճառել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ