News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ը ողբերգական հիշեցում է այն մասին, թե դարեր շարունակ ինչ են հանդուրժել եւ շարունակում հանդուրժել քրիստոնյաները: Այս մասին Algemeiner պարբերականում հրապարակված հոդվածում գրել է իսրայելցի լրագրող Լելա Ջիլբերտը:

«Ինչպես նախկինում գրել եմ Philos Project-ի համար պատրաստած հոդվածում, երբ ժողովրդի առաջնորդների սպանության մասին լուրերը տարածվեցին Թուրքիայում, սարսափ տիրեց հայկական քաղաքներում եւ գյուղերում, որտեղ 1915 թվականին շուրջ 2.1 մլն մարդ էր ապրում: Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի համաձայն, 1922 թվականին այնտեղ ողջ էր մնացել միայն 387.800 հայ:

Իհարկե, ամբողջ աշխարհի քրիստոնյա հայերը չեն մոռանա իրենց նախնիների ճակատագիրը: Նրանց դա թույլ չեն մոռանալ նաեւ Մերձավոր Արեւելքի հակաքրիստոնեական ուժերը:

Ընդամենը 2 տարի առաջ սուննի ռադիկալները հարձակվեցին Սիրիայի հայկական Քեսաբ գյուղի վրա: Եկեղեցիները պղծվեցին, իսկ բնակիչներն արտաքսվեցին: Քաղաքը գրավեցին ալ-Քաիդայի ահաբեկիչները:

Քեսաբի վրա հարձակման զոհերից շատերը Թուրքիային մեղադրում են այն բանում, որ նա մատների արանքով է նայում ոչ հեռու գտնվող թուրքական սահմանն անցած բռնազավթողներին:

Անհնար է հետեւել 2014 թվականին Քեսաբից հեռացած քրիստոնյա հայերի ճակատագրին: Մի շարք հաշվետվությունների համաձայն, նրանց թիվը մի քանի հարյուրի է հասնում: Ճակատագրի հեգնանքով՝ նրանցից շատերը 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների՝ արդեն տարեց որդիներն ու դուստրերն էին, որոնք բնակություն էին հաստատել Քեսաբում:

2016 թվականին իրադարձությունները կրկնվեցին: Ապրիլի 26-ին AsiaNews-ին հեռախոսով տված հարցազրույցում հալեպահայ Սեւակ Թաշճյանը հայտարարեց, որ այդ իրադարձությունների համար պատասխանատու են Թուրքիայի աջակցությունը վայելող եւ ազատորեն թուրք-սիրիական սահմանը հատող իսլամական ահաբեկչական խմբավորումները:

«Մենք արթնացանք ռումբերի ձայներից: Դա Թուրքիայի նվերն էր: Կրակը տարածվեց մի շարք թաղամասերում, եւ մենք ռումբերի տարափի տակ նետվեցինք փրկելու ծերերին եւ հիվանդներին՝ նրանց տներից ստորգետնյա ապաստարաններ տանելով»,- նշեց նա:

Մեկ օր անց Գուձոնի ինստիտուտի Հավատքի ազատության կենտրոնից իմ գործընկեր Նինա Շեան Հալեպից հայ հոգեւորական Հարություն Սելիմյանից PDF-ով նյութ ստացավ: Դրանում Հալեպի վրա հարձակումների նոր մանրամասներ կան, լուսանկարներ, որոնք ստիպում են քարանալ տեղում. «Հալեպում իրադրությունը սրվեց 2016 թվականի ապրիլի 24-ից: Տասնյակ հրթիռներ վնասեցին կամ ամբողջությամբ ոչնչացրեցին հիմնական քրիստոնյաներով բնակեցված թաղամասերի շենքերը: Ընդդիմությունն ուժեղացրեց Ասադի ուժերի կողմից վերահսկվող Հալեպի թաղամասերի վրա հարձակումները:

Վերջին 3 օրերին Հալեպը մշտապես ռմբակոծվել է: Չնայած կրակում են միեւնույն դիրքերից, հայտնի չէ, թե հատկապես որ խմբավորումն է կրակ արձակում:

Մենք բոլոր՝ հատկապես ընդդիմադիր ուժերին սատարող արեւմտյան կառավարություններին կոչ ենք անում անհապաղ գործադրել ազդեցության բոլոր լծակները, որպեսզի հայկական թաղամասերի վրա հարձակումները դադարեցվեն: Այն կառավարությունները, որոնք քայլեր չեն ձեռնարկի այդ գործողություններըր կանխելու համար, հակահայկական հարձակումների եւ այլ հանցագործությունների հանցակիցը կհամարվեն»:

Մեկ այլ բռնկում գրանցվեց հայկական քրիստոնեական Լեռնային Ղարաբաղում: Ես այս շրջանի հետ անձնական կապեր ունեմ:

Արեւմուտքում շատերը նույնիսկ չգիտեն Ղարաբաղի մասին, որը տեղի հայերն Արցախ են կոչում, ինչպես նաեւ նրա դաժան պատմության մասին: Այս շրջանը, որը նախկինում Հայկական թագավորության մաս էր կազմում եւ արմատներով մինչեւ 2-րդ դարն է հասնում, կամայականորեն քարտեզը վերաձեւած Ստալինի օրոք ընդգրկվեց մահմեդական Ադրբեջանի կազմում:

Սեպտեմբերի 11-ի հարձակումներից մի քանի օր անց ես ընկերներիս հետ Ղարաբաղ մեկնեցի: Մեզ հետ էր բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ մարդու իրավունքների հերոսուհի պաշտպանը, Լորդերի պալատի անդամը (ավելի ուշ ես բախտ ունեցա գրել նրա կենսագրությունը): Խորհրդային միության փլուզումից հետո եւ Ղարաբաղում պատերազմի ժամանակ Քոքսը մեծ ջանքեր է գործադրել հայերին օգնելու համար:

Ինչպես եւ ժամանակակից աշխարհի բազմաթիվ հակամարտություններում, այս դեպքում նույնպես կրոնական բաղադրիչ կար: Քրիստոնյա հայերը ցանկանում էին անկախանալ թուրքամետ կողմնորոշմամբ մահմեդական ադրբեջանցիներից: Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը միշտ նրանց հետ է, եւ նրանք ցանկանում էին հնարավորինս պաշտպանել իրենց Հայաստանի սահմաններում:

Ինչ-որ հրաշքով հայերը հաղթեցին ադրբեջանցիներին՝ չնայած վերջինների մարդուժի եւ սպառազինությունների առավելություններին:

Հակամարտության ավարտին ադրբեջանցները ծառայության վերցրին ջիհադականներին: Միայն սա ինձ շատ բան է ասում:

Բարոնուհի Քոքսը, որին հաջողվել է մեծ խմբաքանակներով դեղորայք եւ կենսական նշանակության այլ ապրանքներ հասցնել հայերին, մեզ տարավ մարտերի վայրերով, որտեղ մենք զրուցեցինք պատերազմը վերապրած քրիստոնյաների հետ:

Ադրբեջանի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ հրադադարի ռեժիմի ամրապնդման նոր միջոցներ են անհրաժեշտ: Առանց վերահսկողության մեխանիզմների Ադրբեջանն ավելի ռազմատենչ է դառնում՝ պատասխանատվություն չկրելով խախտումների համար: Իրավիճակը պետք է փոխվի:

Նախագահ Ալիեւի համար ընտրությունը պարզ է. կա՛մ դիվանագիտական բանակցություններ հայերի հետ՝ խաղաղության պայմաններում, կա՛մ իրավիճակի սրացման ռազմատենչ եւ անպտուղ քաղաքականություն:

Եթե նա ընտրի երկրորդը, պետք է իմանա, որ Ադրբեջանի ցանկացած ագրեսիա միայն կուժեղացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստարկներն այն մասին, որ հարկավոր է գնալ Կոսովոյի ճանապարհով:

Ի՞նչ ունենք հիմա:

Հայոց ցեղասպանություն:

Ասորիների եւ եզդիների ցեղասպանություն Իրաքում եւ Սիրիայում:

Հարձակումներ Փարիզում, Բրյուսելում, Երուսաղեմում եւ Սան Բերնարդինոյում: Կոտորածներ Նիգերիայում եւ Սուդանում: Գլխատումներ Լիբիայում եւ Ֆիլիպինններում:

Եվ սա միայն երկարատեւ պատերազմի մի քանի ճակատներն են, ինչպես այն կոչում են որոշ լրագրողներ:

Մենք այն չենք հայտարարել: Պատերազմ են հայտարարել մեզ: Եթե ուզում եք իմանալ, ինչի մասին է այն, հարցրեք հայերին, ասորիներին կամ իսրայելցիներին:

Իսկ եթե ուզում ենք ամեն ինչ ավելի պարզ սեփական աչքերով տեսնել, անցել սահմանագիծը: Աղոթե՛ք հանուն խոհեմության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ