News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ իշխանություններին՝ հայտարարելով, որ ամերիկացիները սննդամթերքի արհեստական դեֆիցիտ են ստեղծում իր երկրում, հայտնում է Telesur TV-ն։ Նախարարը կարծում է, որ այդպես ԱՄՆ-ը փորձում է առաջ բերել քաղաքացիների զայրույթը եւ պետական հեղաշրջում իրականացնել։

«Մենք ապացույցներ ունենք, որ ԱՄՆ կառավարությունը նպաստել է Վենեսուելայում ապրանքների դեֆիցիտի առաջացմանը։ Առեւտրական ցանցերը, որոնք պատկանում են արդյունաբերական վերնախավին, հատուկ ճգնաժամ են ստեղծում, որպեսզի բնակության դժգոհությունն առաջ բերեն եւ տապալեն սահմանադրական կառուցվածքը»,- ասել է Ռոդրիգեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ