News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հրազդան ՋԷԿ»-ից Շինուհայր ենթակայան էլեկտրահաղորդման շուրջ 230կմ երկարությամբ գծի վերակառուցումը կավարտվի մինչեւ տարեվերջ։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն հնարավորություն կտա կապել էներգամահակարգի երկու կարեւոր արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը եւ Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։

Գործող օդային գիծը կառուցվել է 1950-ական թվականներին։ Անցած տասնամյակների ընթացքում այն հասցրել է ֆիզիկապես եւ բարոյապես մաշվել՝ նվազեցնելով ինչպես գծի հուսալիությունը, այնպես էլ հանգեցնելով տեխնիկական պարամետրերի վատթարացմանը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նոր գծի կառուցումը նպատակ ունի ոչ միայն լուծել այդ խնդիրները, այլեւ ավելացնել հզորությունը։ Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կկրճատվի անջատումների քանակը: Եվ որ շատ կարեւոր է, պայմաններ կստեղծվեն այդ հատվածում կորուստների կրճատման համար։ Դրանք 1,6-ից կհասնեն 0,7 տոկոսի։

Գծի կառուցման աշխատանքների զգալի մասն արդեն ավարտված է։ Մասնավորապես փորվել է գրեթե 500 հենարանի հիմքի տեղ, կատարվել է ավելի քան  400 հենարանի հիմքի բետոնավորում, մոնտաժվել է 289 հենարան, պատրաստվել եւ շինարարության տեղանք է տեղափոխվել գործարանային արտադրության 1288 հենք, որոնցից 1112-ը մոնտաժվել է։ Անցակացվել է շուրջ 69 կմ երկարությամբ հաղորդալար եւ ավելի քան 14 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխ։

Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման նպատակով կապալառուի հետ կնքված պայմանագրերի արդյունքներով տնտեսված միջոցների շրջանակներում՝ շուրջ 6,5 մլն դոլար, նախատեսվում է վերակառուցել նաեւ մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» եւ «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործվում են սկսած՝ 1962թ.։ Մշտապես գտնվելով մթնոլորտ արտանետված ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության տակ, դրանք ենթարկվել են կոռոզիայի եւ այլեւս չեն կարող ապահովել սպառողների հուսալի եւ անխափան էլեկտրամատակարարումը:

Այդ նպատակով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված վարկային համաձայնագրում կատարվել է համապատասխան լրացում։ Ըստ այդմ, ծրագրում ներառվել է նաեւ նշված օդային գծերի վերակառուցումը: Արդեն իսկ կատարվել են շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման, տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները եւ հայտարարվել է միջազգային մրցույթ՝ գլխավոր կապալառուի ընտրության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ