News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությանը չի հաջողվի հավասարակշռել երկրի բյուջեն 2020 թվականից շուտ, համարում են փորձագետները, որոնց շրջանում հարցում է արել Bloomberg–ը: Նրանցից մի քանիսի կարծիքով դա հնարավոր կլինի միայն 2025-ից հետո:

Նման եզրակացություններ են արել վերլուծաբանները՝ ծանոթանալով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներին, որոնց համաձայն 2017-2019 թթ. նավթի գինը ամենայն հավանականությամբ բարելի դիմաց 40 դոլարից շատ կլինի, հայտնել է Gazeta–ն:

Այսպես, հարցման մասնակցած 28-ից 23-ը տեսակետ հայտնեցին, որ Ռուսաստանի բյուջեն 2020-ից շուտ չի հավասարակշռվի: Իսկ փորաձգետներից չորսը համարում են, որ դա տեղի կունենա 2025-ից հետո:

Գործակալության տվյալներով, Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մինչև 2019 թվականը հարկաբյուջետային միջոցառումների հաշվին հավասարակշռել բյուջեն:

Ռուսաստանի տնտեսությանը կարող են օգնել օրինակ հակառուսական պատժամիջոցները ու որպես հետևանք նաև արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումը, նաև զգալի տնտեսական բարեփոխումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ