News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի տարում Արկտիկայում ամառային բուսածածկույթը նկատելի պակասել է։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ բուսական ծածկույթի գույնը ամռանը կանաչից դառնում է շագանակագույն եւ մոխրագույն։ forskning.no նորվեգական գիտական կայքը, վկայակոչելով ԱՄՆ օվկիանոսագիտության եւ օդերեւութաբանական հետազոտությունների ազգային վարչությունը, հայտնում է, որ այդ ֆենոմենը կարելի է բացատրել Երկրի կլիմայի գլոբալ տաքացմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին տարիներին արկտիկական բուսականությունը գերազանցապես շագանակագույն է դարձել։ Ամռանը հայտնվող տերեւների քանակը մեծապես պակասել է»,- forskning.no-ին ասել է Նորվեգիայի էկոլոգիայի եւ կլիմայի ուսումնասիրության գիտական կենտրոնի աշխատակից Յարլե Բյորկեն։

Նրա խոսքով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ անդրբեւեռային շրջանների կլիման հիմա ավելի խոնավ է դարձել։ Ավելի շատ ձյուն է տեղում, որն ավելի երկար է մնում, քան նախորդ տարիներին։ Այդ պատճառով բույսերի աճելու ժամանակաշրջանը կրճատվում է։ Արեւային օրերի կրճատումը նույնպես դանդաղեցնում է բույսերի աճը։ Դրա հետեւանքով Նորվեգիայի հյուսիսային շրջանները հիմա գերազանցապես շագանակագույն չոր ցախով են ծածկված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ