News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գեւորգյանը, որը բողոքում է իր քրեական գործից եւ  առողջական վիճակից՝ ապրիլի 25-ին սկսած հացադուլը շարունակում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ կալանավորը գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության ներքո: Գոռ Ղելչյանի փոխանցմամբ Հայաստանի ՔԿՀ-ներում կա 10 հացադուլավոր, որոնք բողոքում են իրենց քրեական գործերից:

NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյա Գեւորգյանի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը նշել էր, որ իր պաշտպանյալի վիճակը ներկայում ծայրահեղ ծանր է. չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսել, առանց կողմնակի օգնության օգտվել պետքարանից:

Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանն ունի մի շարք հիվանդություններ, ըստ նրա մոր` Նախշուն Ենգիբարյանի, իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ. սուր խրոնիկ բրոնխիտ, Հեպատիտ Ց, Պարկինսոնի հիվանդություն եւ այլն: Նրա մայրը պնդում է, որ Հրաչյա Գեւորգյանը ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում կալանավորի վիճակը ներկայում ծայրահեղ ծանր է:

Հրաչյա Գեւորգյանը մեղադրվում է Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն առեւանգելու, պատանդ պահելու եւ առեւանգված կնոջ հորից խոշոր չափերի գումար շորթելու մեջ:

Ըստ մեղադրականի` նախկինում բազմիցս դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, Երեւանի Բաշինջաղյան փողոցից դանակի գործադրմամբ իր տուն է տեղափոխել Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն, օրեր շարունակ նրանց պատանդ է պահել եւ նրանց ազատ արձակելու պայմանով Նաիրա Հարությունյանի հորից՝ Ս. Հարությունյանից 600.000ՀՀ դրամ պահանջել, ստանալով 540 000 ՀՀ դրամ`պատանդներին ազատել է:

Հրաչյա Գեւորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, Ս. Հարությունյանին սպառնացել է, որ կհրապարակի դստեր մերկ լուսանկարները, կամ կվնասի դստերը եւ թոռնիկին, նրանից պահանջել եւ ստացել է ընդհանուր 1.472.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար: 2015թ. նոյեմբերին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել՝ Հրաչյա Գեւորգյանին դատապարտելով 8 տարվա, իսկ Գարիկ Հարությունյանին 6 տարի 8 ամսվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Գործն այժմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում է: Հրաչյա Գեւորգյանը եւ Գարիկ Հարությունյանը դժգոհ են առաջին ատյանի դատարանի որոշումից, Վերաքննիչից պահանջում են բեկանել վճիռը, իրենց անմեղ հռչակել կամ գործն ուղղարկել նույն դատարան՝ նոր քննության, կամ սահմանել փորձաշրջան:

Նա ՔԿՀ-ում հայտնի է որպես «զոն նայող»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ