News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատան ճանապարհին գտնվող ջրանցքում մահացած հայտնաբերված 50-ամյա Վաչիկ Բուդաղյանը Ակնաշեն գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Ակնաշենի գյուղապետ Միսակ Միսակյանը նշեց, որ 50-ամյա տղամարդը հոգեկան շեղումներ է ունեցել, գյուղում բնակվել է միայնակ: Նրա հարազատները բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ինքը երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն բաժանվել է՝ հիվանդության պատճառով:

«Ինքը հաճախ էր մոր գերեզմանին գնում, կարծում ենք, որ դեպքը լուսադեմին է եղել, գնացել է գերեզմաններ ու ընկել է ջրանցքը: Որովհետեւ, երբ հայտնաբերեցինք, դիակը հանեցինք դեռ սառած չէր: Ինքնասպանությունը բացառվում է, կարծում եմ, պատահաբար է ընկել, բռնության հետքեր չեն հայտնաբերել»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝ մայիսի 6-ին, վաղ առավոտյան Ակնաշենի ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ