News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Կատարն առաջիկա բանակցությունների ընթացքում մտքեր  կփոխանակեն նավթի շուկայում իրավիճակի վերաբերյալ, սակայն չարժե սպասել նավթի արդյունահանման սառեցման պայմանավորվածության: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Հազիվ թե արժե պայմանավորվածություններ սպասել այդ առումով, որովհետեւ անկասկած Ռուսաստանը եւ Կատարը չեն կարող երկուսով նման համաձայնություն ձեռք բերել: Մենք գիտենք, դա շատ բարդ համատեղ գործընթաց է:  Իսկ անհաջողությունից հետո, որը վերջերս արձանագրվել էր այդ գործընթացում, այսպես ասենք, շատ բան անհրաժեշտ է սկզբից սկսել», — ասել է նա:

«Ռուսաստանի ներկայացուցիչները, մասնավորապես` էներգետիկայի եւ գիտության նախարարներն այս դեպքում բազմիցս ընդգծել են, որ այս պահին գնդակը մեր կողմում չէ, այլ  մեր գործընկերների` այս գործում հայտնի գործընկերների», — ասել է Պեսկովը` նշելով, որ էներգակիրների գնային կոնյուկտուրայի վերաբերյալ կարծիքների փոխանակում հնարավոր է: Բացի այդ, նրա խոսքով, ակնկալվում է, որ այն բանից հետո, երբ նախարարները կայցելեն նախագահին, արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես կգա համապատասխան պարզաբանումներով: 

Ապրիլի կեսին Դոհայում տեղի ունեցան նավթ արտահանող խոշորագույն երկրների բանակցություններ: Ակնկալվում էր, որ դրանց արդյունքում կհայտարարվի նավթի արդյունահանումը 2016-ի հունվարի մակարդակում սառեցնելու մասին, սակայն դա տեղի չունեցավ: Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքով, Դոհայում հանդիպումից առաջ ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ փոխել են իրենց դիրքորոշումը եւ լրացուցիչ պահանջներ են առաջ քաշել: 

Հետագայում Իրաքի իշխանությունները հայտնեցին, որ ՕՊԵԿ-ի անդամների եւ այլ նավթ արդյունահանողների նոր հանդիպումը, որտեղ կքննարկվի սառեցումը, կարող է տեղի ունենալ Ռուսաստանում` մայիսին: 

Մի քանի օր առաջ, մայիսի 4-ին Bloomberg-ը` վկայակոչելով ՕՊԵԿ-ի վեց աղբյուրների, հայտնել է, որ ՕՊԵԿ-ի անդամները դադարել են քննարկել նավթի արդյունահանման սառեցման տարբերակներ, որովհետեւ շուկայում ընթացիկ փոփոխությունները նման քննարկումներն անիմաստ են դարձնում:   

Այժմ Brent ապրանքանիշի նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 44,9 դոլարի մակարդակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ