News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եվրոպական համբավավոր պարգեւ է ստացել` Կառլոսի Մեծի անվան մրցանակ, որը եվրոպական հնագույն մրցանակն է Եվրոպայի միավորման գործում ներդրման համար: 

Պապը մրցանակի է արժանացել «չափազանց մեծ ներդրման, խաղաղությանը, փոխըմբռնմանը եւ գթասրտությանը նվիրվածության համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը, որն ուրբաթ տեղի է ունենում Վատիկանում, մասնակցել են Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաեւ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ   VI-ը, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Արարողության առաջին հեռարձակումը իրականացվում է Վատիկանի պաշտոնական կայքում:   

Մրցանակը հանձնվում է ամեն տարի` 1950-ից ի վեր, մարդկանց եւ կազմակերպությունների, մրցանակակիրները պատվոգիր եւ շքանշան են ստանում: Պարգեւը անվանվել է Կարոլինգների կայսրության հիմնադիր Կառլոս Մեծի պատվին, որի նստավայրը Աաահենն էր: Սովորաբար հանդիսավոր արարողությունն ընթանում է Համբարձման քրիստոնեական տոնին` Աահենի քաղաքապետարանի թագադրման սրահում, սակայն այս անգամ որոշվել է մրցանակը հանձնել Վատիկանի Առաքելական դղյակում:   

                                        

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ