News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Վիենտանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ապրիլին վիետնամական երկու հեռուստատեսություններով հաղորդումներ են հեռարձակվել Լեռնային Ղարաբաղի, այդ թվում նաեւ՝ 2016 ապրիլյան իրադարձությունների եւ Հայոց ցեղասպանության մասին:

Նշենք, որ երկու հեռուստատեսությունն է համավիետնամական են՝ այն է ունեն 80 մլն լսարան: Վերոնշյալ հաղորդումներում հանդես են եկել Վիետնամում ամենահայտնի գիտնականներ, քաղաքական մեկնաբաններ:

ԼՂ հակամարտության մասին հաղորդումը հեռարձակվել է վիետնամական հեռուստատեսության «Համաշխարհային անվտանգություն» /ANTG/ հեռուստաալիքով՝ «Լեռնային Ղարաբաղ՝ պայթունավտանգ տակառ Կովկասում» խորագրով: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի Պաշտպանության մարտավարության ինստիտուտի նախկին տնօրեն, Վիետնամում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ճանաչված փորձագետ՝ գնդապետ Լե Թե Մաուն:

Հաղորդման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվում ԼՂՀ-ում 2016 ապրիլի իրադարձությունների մասին, որից հետո գնդապետ Լե Թե Մաուն խոսում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստի մասին, անդրադարձ կատարում Ադրբեջանում տնտեսական, հասարակական խնդիրներին, հիշատակում Ադրբեջանում կոռուպցիայի «էնդեմիայի» մասին՝ հանգելով այն եզրակացության, որ սա Թուրքիայի պատվերն է, որը օգնում է Ադրբեջանին զենքով եւ քաղաքական աջակցությամբ: Ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը եւ ներկա զարգացումները: Փորձագետն նաեւ անդրադառնում է  այս տարածաշրջանում համաշխարհային տերությունների շահերին, ռուս-թուրքական հակամարտությանը, ինչպես նաեւ ԼՂՀ-ում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ Իսլամական պետության կողմից սպառնացող վտանգին:

ԼՂ հակամարտության մասին մեկ այլ հաղորդում հեռարձակվել է Վիետնամի պաշտպանության նախարարության «Վիետնամի պաշտպանություն» /QPVN/ ալիքով: Հաղորդավարի զրուցակիցներն են Վիետնամի հասարակական գիտությունների ակադեմիայի դոկտոր, Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Նգույեն Չահն Տոանը եւ Հասարակական անվտանգության մարտավարության եւ գիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, գեներալ-մայոր Լե Վան Կունը:

Չրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, ԼՂ-ում Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ հանգելով այն եզրակացության, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը: Վերջիններս նման գործողությունները հիմնավորում են Ադրբեջանում տնտեսական ճգնաժամով եւ նավթի գների անկումով: Նրանք նաեւ գնահատական են տալիս ՀՀ եւ Ադրբեջանի հարաբերություններին տարածաշրջանի այլ պետությունների հետ՝ շեշտը դնելով հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Հայոց ցեղասպանության մասին հաղորդումը հեռարձակվել է վիետնամական հեռուստատեսության «Համաշխարհային անվտանգություն» /ANTG/ հեռուստաալիքով՝ «Ցեղասպանություն. ողբերգություններ, որոնք շարունակվում են այսօր»  խորագրի ներքո:

Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի ղեկավար դոկտոր Դո Սոն Հայը:

Սկզբում հաղորդավարը ներկայացնում է ապրիլ ամիսը, որպես շատ ցեղասպանությունների իրագործման ժամանակահատված: Ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նյութեր, ԻՊ զինյալների քրիստոնյա, քուրդ եւ այլ փոքրամասնությունների դեմ իրականացրած ջարդերի եւ 1975թ. Կամբոջայում Կարմիր կխմերների կողմից իրականացված ցեղասպանության վերաբերյալ տեսաշարեր:

Հաղորդման ընթացքում մեջ է բերվում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղերձը. «Մարդկությանը հայտնի վատագույն աղետը վերապրելուց հետո մենք պետություն ենք կառուցել, եւ այսօր Հայաստանը նպաստում է այդ հանցագործություններից զուրկ աշխարհ կառուցելու ջանքերին: Մենք հաստատակամ ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու եւ ցեղասպանության ճանաչման առավել արդյունավետ մեխանիզմ զարգացնելու հարցում: Օրինակ, դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելը»:

Դոկտոր Դո Սոն Հայը, անդրադառնալով ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանությունների դեմ կոնվենցիայի դրույթներին, նշում է, որ կոնվենցիան ստորագրող պետությունները ինքնըստինքյան պետք է պայքարեն ցեղասպանության ցանկացած դրսեւորումների դեմ: Դոկտոր Դո Սոն Հայը համաձայնություն է հայտնում ՀՀ դեսպանի կողմից հնչեցրած այն ճշմարտությանը, որ ցեղասպանությունների կանխարգելման ամենագործուն միջոցը ցեղասպանության հանցագործության մասին տեղեկացվածության բարձրացումն է ու այդ ոճրագործության հիշողության պահպանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ