News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանական լողափները դարձյալ աշխարհում լավագույնն են ճանաչվել, հայտնում է The Local-ը` վկայակոչելով Բնապահպանական եւ սպառողական լուսավորության ասոցիացիային (ADEAC):

2016-ին Իսպանիան գերազանցել է սեփական ռեկորդը. նրա լողափները   586 «կապույտ դրոշ» են ստացել (2015 թվականի 577-ի դիմաց): Երկիրն առաջին տեղը պահպանում է  1987 թվականից, հայտնում է Gazeta-ն:  

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան (444 «լողափային որակի նշան»): Նրան են հետեւում Հունաստանը (430), Ֆրանսիան (400) եւ Պորտուգալիան (315):

Ինչ վերաբերում է իսպանական լողափներին, «կապույտ դրոշների» ամենամեծ քանակությունը ստացել է Վալենսիան` 125: Նրան են հետեւում Գալիցիան, Կատալոնիան, Անդալուսիան եւ Բալեարյան կղզիները: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ