News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հեռացնելուց հետո բոլորի ուշադրությունը սեւեռվել է վարչապետի ապագա թեկնածուների վրա, որոնք սկսել են բեղեր պահել Էրդողանի հրահանգով։

Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ վերջին շրջանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շարքերում գտնվող այն պատգամավորները, ովքեր բեղեր չունեին, Էրդողանի հրահանգով սկսել են բեղեր պահել։

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հեռացնելուց հետո վարչապետի հավանական թեկնածուներ Յալչըն Աքդողանը, Բեքիր Բոզդաղն ու Էֆքան Ալան եւս սկսել են բեղեր պահել։ Այս փաստը չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։

Նշենք, որ մայիսի 22-ին իշխող կուսակցությունը նոր նախագահ կընտրի, որը կդառնա Թուրքիայի նոր վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ