News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելցին Հայֆայի դատարան հայց է ներկայացրել Աստծո դեմ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Times of Israel-ը:

Հայցվորը, որի անունը չի հրապարակվում բողոքել է, որ Արարիչը վերջին շրջանում հատկապես անարդար է իր նկատմամբ, սակայն մանրամասներ չի նշել: Նիստի արձանագրությունում նշված է, որ որպես պատասխանող կողմ հանդես եկող Աստված դատարան չի ներկայացել:

Իսրայելցու խոսքով, իրավապահները հավուր պատշաճի չեն արձագանքել Աստծո դեմ իր բողոքներին. 3 տարի շարունակ նա պահանջել է արգելել, որպեսզի Տերը մոտենա իրեն, սակայն ոստիկանները ոչինչ չեն արել, իսկ որոշ դեպքերում պարզապես իր տուն պարեկների են ուղարկել:

Դատարանն իսրայելցու հայցը ծիծաղելի է կոչել՝ հայտարարելով, որ նա «պետք է օգնության համար ուրիշի դիմի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ