News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բարաք Օբաման ոչ միայն ձեւացրեց, որ Հայոց ցեղասպանություն չի եղել. նա խաբեց մարդկանց: Այս մասին հրապարակախոս Աջայ Բրունոն գրել է ամերիկյան Bold պարբերականում: Հոդվածում, մասնավորապես, ասված է.

«Ամեն տարի նախագահ Բարաք Օբաման կոպտորեն խախտում էր ցեղասպանություն բառն արտաբերելու մասին խոստումը: Պատճառը պարզ է. դա կվիրավորեր թուրք մեծն «դաշնակիցներին»՝ աշխարհում միակ երկրին, որը հերքում է մարդկության դեմ իրագործված անվիճելի հանցագործությունը:

Այդ իրադարձությունների մասին գրքում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը հայտարարել է. «Ամերիկյան ոչ մի նախագահ Ցեղասպանության ճանաչումը գլխավոր խնդիր չի դարձրել, եւ ԱՄՆ ոչ մի նախագահ չի կրել այդ անտարբերության քաղաքական հետեւանքները: Այդ պատճառով պատահական չէ, որ ցեղասպանությունը շարունակվում է»:

Օբամայի վարչակազմի հետ շատերն էին հույսեր կապում: Իր ընտրարշավի ժամանակ նա մեզ հույս տվեց, որ հիմա ամեն ինչ այլ կերպ է լինելու: Իսկ հիմա նախագահի ապարատի գլխավոր պաշտոնյաների մեկը հասկացնում էլ, որ իր ղեկավարը մյուսներից ոչնչով չի տարբերվում, բացի, թերեւս, մի բանից. նա խոստացավ անել մի բան, որն անել չի պատրաստվում:

Բայց երբ Օբաման դեռ նախագահ չէր, հայտարարեց. «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն չէ, կարծիք չէ, այլ լայնորեն արձանագրված փաստ, որի հետեւում հսկայական քանակությամբ պատմական վկայություններ կան»:

Եթե նա իսկապես հավատում է դրան, պետք է անի այն, ինչ հարկավոր է, եւ պնդի այդ հարցում որպես նախագահ:

Եթե թուրքերին դուր չի գալիս, որ ազատ երկրի առաջնորդը խոսում է ամոթալի ճշմարտության մասին, նրանք պետք է խոստովանեն, որ մեղքը միայն եւ միայն իրենց երկրինն է: Ցեղասպանությունը բնորոշվում է որպես մարդկանց մեծ, հատկապես՝ էթնիկ խմբի կանխամտածված ոչնչացում: Ամբողջ աշխարհի գիտնականները համակարծիք են, որ հայերին որոշել են ոչնչացնել հենց այդ պատճառով: Նույն ճակատագրին արժանացան նաեւ Անատոլիայի այլ ժողովուրդները, այդ թվում՝ հույներն ու ասորիները: Նրանք ինքնուրույն չանհետացան: Նրանք չսպանվեցին բախումների եւ անկարգությունների ժամանակ, ինչպես երբեմն հայտարարում են թուրք «պատմաբանները»: Նրանք ոչնչացվեցին Թուրքական Օսմանյան կայսրության ուժի կողմից:

Իրերը պետք է իրենց անունով կոչել, եւ ճշմարտության աչքերին նայել, այլ ոչ շուրջբոլորը պտտվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ