News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոսկվային իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ են անհրաժեշտ, որ Արեւելա-Ասիական տարածաշրջանում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգերի տեղակայումն իր դեմ չի ուղղված: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման արդյունքներով այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հաստատեցինք, որ ինչպես ԱՄՆ ՀՀՊ եվրոպական հատվածի դեպքում, մեզ ասում են, որ այն մեր դեմ ուղղված չէ, բայց մենք փոքր-ինչ այլ կերպ ենք դա գնահատում»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Եվ եթե այդ ամենն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ապա մեզ դրա՝ իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ են անհրաժեշտ»,- հավելել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ