News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ 2013թ. հայտարարված համաներումն իրականում ազդել է 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի վրա: Այս մասին NEWS.am-ին ազատամարտիկի ընկեր Գագիկ Սարուխանյանը:

«Մենք պարզել ենք, որ համաներումը, որ մենք գիտեինք, թե չի տարածվել Վոլոդյա Ավետիսյանի վրա, իրականում տարածվել է 50 տոկոսով: Մենք հույսներս դրել էինք փաստաբանի վրա, որը մեզ չէր ասել: Մեզ ադմինիստրացիայից ասեցին, որ մյուս տարի գարնանը  պետք է դուրս գա, թեեւ մեր հաշվարկներով պետք է դուրս գա այս տարվա սեպտեմբերին»,- ասաց Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ ժամկետները դեռ հստակեցված չեն:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: Նրա վրա համաներումը չէր տարածվել:

Տպել
Ամենաշատ