News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտահոգված է Hürriyet թերթի երկու լրագրողների դեմ Թուրքիայում կայացված դատավճռով ու երկրի կառավարությանը կոչ են անում կատարել քաղաքացիական իրավունքների ու ազատությունների ոլորտում իրենց ստնաձնած պատավորությունները: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի հայտարարության մեջ:

«Միացյալ նահանգները մտահոգված է Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայում նրա բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի գործով դատավճռի կապակցությամբ»,- նշել է ամերիկյան դիվանագետը:

Նա շեշտել է, որ «ԱՄՆ-ն պաշտպանում է տեսակետների արտահայտման ազատությունը ու կոչ անում Թուրքիայի իշխանություններին պաշտպանել անկախ ու ազատ լրատվամիջոցներին, որոնք ժողովրդավարական ու բաց հասարակության կարեւոր բաղադրիչն են»:

«Մենք նորից կոչ ենք անում Թուրքիային պահպանել իր պարտավորությունները, որոնք բխում են նրա սեփական սահմանադրությունից ու ԵԱՀԿ պայմանավորվածություններից ու վերաբերում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին ՝ այդ թվում արդարացի դատավարությանը, անկախ դատարանին ու տեսակետների ատահայտման ազատությանը»,- հայտնել է Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ ստամբուլյան դատարանը պետական գաղտնիքը հրապարակելու համար Hürriyet-ի լրագրողներին դատապարտել է բանտարկության: Թերթի գլխավոր խմբագիրը ազատազրկվել է 5 տարով ու 10 ամսով, իսկ նրա գործընկերը՝ 5 տարով: Նրանց գործով վերջնական որոշումը կընդունի Գերագույն դատարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ