News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՆԳՆ-ի Եկատերինբուրգի վարչության քրեական հետախուզության աշխատակիցները փնտրում են Տամբով քաղաքում խաբության կասկածանքով ձերբակալված ադրբեջանցու հակաիրավական գործողություններից տուժածներին: Օպերատիվ աշխատակիցները հիմքեր ունեն ենթադրելու, որ այդ քաղաքացին կարող են նույնատիպ հակաիրավական գործողություններ իրականացնել նաեւ Եկատերինբուրգի տարածքում, հայտնում է haqqin.az –ը:

Պարզվել է, որ 1978 թվականին Ադրբեջանում ծնված տղամարդը քաղաքային շուկաներում ծանոթանում էր վաճառականների հետ: Ընդ որում նա կեղծ տեղեկություններ էր հայտնում իբրեւ մտադիր է որեւէ ապրանքի խոշոր խմբաքանակ գնել: Հետո խնդրում էր, որ այդ վաճառողները իրեն ծանոթացնեն իրենց մյուս գործընկերների հետ: Որեւէ կասկածելի բան չնկատելով՝ վաճառողները նրան ծանոթացնում էին՝ ներկայացնելով որպես իրենց լավ ծանոթի: Օգտվելով դրանից՝ տղամարդը շահում էր վաճառողների վստահությունը ու տարբեր պատրվակներով նրանցից փող վերցնում, հետո անհետանում:

Նրան ձերբակալել են Տամբովի ոստիկանության աշխատակիցները 2016-ի մայիսի 4-ին: Ձերբակալության ժամանակ կասկածյալի մոտ հայտնաբերվել է մի տետր, որտեղ նա գրանցել էր քաղաքների անունները ու անտեղի շուկաների հասցեները: Ըստ ամենայնի՝ այդ տետրում չարագործը հաշվում էր իր եկամուտները: «Եկատերինբուրգ» գրությամբ էջում տասներկու խոշոր շուկաների անուններ կան: Դրանցից յոթի դրմաց դրված է «+» նշանը: Ենթադրվում է, որ տղամարդը Եկատերինբուրգում է եղել 2013-2016թթ.:

Ուրալի էջից բացի ցանկում կան Ռուսաստանի ու Ղազաախստանի ավելի քան 20 քաղաքներ:

Կասկածյալը հիմա ձերբակալված է ու գտնվում է Տամբով քաղաքի քննչական մեկուսարանում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ խաբեության մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ