News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ, մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Մուսայելյանն այս օրերին հաճախ է հիշում 1990-ականների պատերազմը, երբ իր երեք անչափահաս երեխաների հետ հաճախ թաքնվում էր թոնրի մեջ:

«Էն ժամանակ մարդկանց մի մասը հեռանում էր, բայց ես 3 փոքր երեխաներիս թոնրի մեջ եմ պահել, բայց Մարտունիից մի րոպեով չեմ հեռացել: Մի առավոտ արթնացա, տեսնեմ` մեր թաղում մենակ ես եմ կին մնացել»,- երկուսուկես տասնամյակ առաջ տեղի ունեցած դեպքերը հիշում է տիկին Նելլին:

Թաղամասում Նելլիին բոլորը ճանաչում են, կային կանայք, որոնք Մարտունիից չէին հեռանում`օրինակ վերցնելով Նելլիից. «Մարդիկ ասում էին` եթե Նելլին էստեղ է, մենք էլ ենք մնում»:

Մի առավոտ Նելլիենց դուռը թակում են եւ փորձում ստիպել հեռանալ գյուղից, Նելլին կրկին հրաժարվում է:

«Իրենց ասացին` մինչեւ թուրքն իմ դուռը չհասնի, էստեղից գնացողը չեմ: Հաջորդ օրն իմացանք, որ քաղաքի մոտ հասած թուրքերին հետ է շպրտել մի երիտասարդ»,- ասում է տիկին Նելլին:

Տիկին Նելլին վստահ է՝ ադրբեջանցին ռիսկ չէր անի իրենց քաղաք մտնել. «Կողք կողքի ապրել ենք եւ ես շատ լավ գիտեմ, որ վախկոտ են»:

Քսաներկու տարի անց տիկին Նելլիի որդիները առաջին գծում են: Այսօր էլ տիկին Նելլին թոռների եւ հարսի հետ մնում է Մարտունիում եւ համոզված է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ