News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու հրամանը տալուց հետո ամբողջ գիշեր արտասվել է։ Այս մասին պատմել է Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետի կինը՝ Սարե Դավութօղլուն թուրքական Karar.com կայքի լրագրողի հետ զրույցում փորձել է արդարացնել քրդերի դեմ ռազմական գործողությունների հրաման արձակած իր ամուսնուն՝ շեշտելով, թե դա նրա համար հեշտ չի եղել։

«Պարոն Ահմեդը այդ որոշումն ընդունելուց հետո ամբողջ գիշեր չկարողացավ քնել։ Նա ասում էր, թե ի՞նչ է լինելու այնտեղի երեխաների վիճակը եւ արտասվում էր»,-պատմել է Դավութօղլուի կինը։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել էր պարտադրված հրաժարականի մասին։ Նա կպաշտոնավարի մինչեւ մայիսի 22-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ