News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կտավը Christie's աճուրդում վաճառվել է 8 մլն դոլարով՝ դրանով բացարձակ ռեկորդ սահմանելով աճուրդում երբեւէ վաճառքի հանված լատինամերիկացի նկարիչների գործերի շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երկու մերկերն անտառում» կտավը (1939թ.) վաճառքի էր հանվել 8-12 մլն դոլար արժողությամբ։ Հենց Ֆրիդա Կալոն է դարձել առաջին լատինամերիկացի նկարչուհին, որի աշխատանքները գերազանցել են 1 մլն դոլարը։ «Դիեգոն եւ ես» նկարը 1990-ին վաճառվել էր 1.4 մլն դոլարով։

Կալոյի նախորդ ռեկորդը «Արմատներ» նկարն էր, որը վաճառվել էր 5.6 մլն դոլարով։

Աճուրդում վաճառվել են նաեւ Կլոդ Մոնեի «Նունուֆարներ» շարքի կտավը՝ 27.4 մլն դոլար, Ամադեո Մոդիլիանիի «Աղջիկն ու վարդը»՝ 12.7 մլն դոլար, Ժորժ Բրակի «Բանջոն»՝ 10.2 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ