News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քրիստոնյաներին ցանկանում են կտրել Աստվածային օրենքն ըմբռնելուց: Ըստ Ինտերֆաքսի, Նալչիկում հայտարարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Մենք գիտենք, թե այսօր որքան մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի առաջին հերթին քրիստոնյաներին կտրեն Աստվածային բարոյական օրենքն ըմբռնելուց: Եվ մենք գիտենք, որ Արեւմտյան Եվրոպայում եւ ընդհանրապես հարուստ ամերիկյան-եվրոպական աշխարհում աղետ է տեղի ունենում»,- պարզաբանել է պատրիարք Կիրիլը:

Ըստ նրա, Ռուսաստանում ե՛ւ ուղղափառները, ե՛ւ մահմեդականները պատրաստ չեն ապրել օրենքներով, որոնք հակասում են Աստծո կամքին եւ Աստվածային բարոյական օրենքին: «Հենց այդ պատճառով մենք համատեղ կյանք կառուցելու լավ հիմք ունենք»,- ամփոփել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ