News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի Պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին Հայաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես բարեկամական, բայց առանց ռազմավարական համագործակցության: «Վրաստան օնլայնը» հայտնում է, որ այդ մասին Վրաստանի նախարարը հայտնել է Վրաստան- Թուրքիա-Ադրբեջան պաշտպանության նախարարությունների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հայաստանի ընտրությունն է պայմանավորում Հայաստանի հետ մեր համագործակցության մակարդակը՝ բարեկամական, առանց ռազմավարական համագործակցության»,- հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Խիդաշելիի խոսքով, Վրաստանի ձգտում է եվրոաատլանտյան ինտեգրման, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ այս հանգամանքով է պայմանավորված Վրաստան- Թուրքիա ռազմավարական համագործակցությունը, իսկ Հայաստանի հարցում նման հանգամանք գոյություն չունի:

«Մենք չենք ընտրում: Մենք ընտրություն չենք անում: Ես Երեւանում էի 2016-ի հունվարին, որտեղ ասել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են: Վրաստանը շատ բարեկամներ ու գործընկերներ ունի: Մենք շատ երկրների հետ ենք համագործակցում: Վրաստանի համար ամենակարեւորը հիմա տարածաշրջանային խաղաղությունն է: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի լինենք կայունության պակտի, խաղաղության մի մասը: Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, նա մեր հարեւանն է, ու մեր միջեւ խնդիրներ չեն լինի, բայց ինչպես արդեն ասացինք, գոյություն ունի գործընկերություն, ճանապարհ, ուր մենք միասին ենք գնում՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Վրաստանն էլ է ուզում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Հայաստանը այլ ընտրություն է կատարել՝ անդամակցել է ԵՏՄ-ին, որի անդամ դառնալու մտադրություն մենք չունենք: Սա նույնպես պայմանավորում է Հայաստանի հետ մեր համագործակցության մակարդակը՝ բարեկամական, առանց ռազմավարական համագործակցության»,- ասել է Տինա Խիդաշելին:

Նրա խոսքով, Վրաստանում բավականին մեծ հայկական համայնք է ապրում, դրա համար էլ Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի համար նույնքան կարեւոր են, որքան Ադրբեջանի հետ: «Մենք Վրաստանում հայկական մեծ սփյուռք ունենք, որոնք նույն իրավունքներն ունեն, ինչ մեզնից յուրաքանչյուրը: Հենց դրա համար էլ նրանց հետ հարեւանությունն ու համագործակցությունը նույնքան կարեւոր է, որքան Ադրբեջանի ու ցանկացած այլ երկրի հետ համագործակցությունը: Մենք աշխատում եք խաղաղության համար, սա միակ ճանապարհն է, որը մենք պատկերացնում ենք ապագայում: Այս ուղղությամբ մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի՝ այդ թվում Ռուսաստանի հետ, եթե նա որոշի Վրաստանին ընդունել որպես անկախ երկիր ու աշխատել մեզ հետ որպես անկախ երկրի հետ»,- հայտնել է Խիդաշվելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ