News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Viber ինտերնետային մեսենջերը գործարար Վյաչեսլավ Սեմենչուկից գնել է viber.ru դոմենային անունը, հայտնում է «Կոմերսանտը»:

Նշում են, որ ընկերությունում նման մոտեցումը բացատրել են օրգանական թրաֆիքի ներգրավման պահանջով: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք հասցեի տողում հավաքում են ընկերության անունը ու դոմենային գոտին:
Պարբերականը գրում է, որ գործարքի գումարը կարող էր խորհրդանշական լինել, քանի որ այս պահին արտասահմանյան ընկերությունները քիչ են հետաքրքրված ռուսական շուկայով:

«Viber-Ռուսաստան» ընկերության ղեկավար Եվգենի Ռոշչուպկինի խոսքով viber.ru դոմենային անունը կուղղորդի դեպի Viber-ի պաշտոնական ռեսուրս:

Անցած տարեվերջին viber մեսենջերում նոր գործառույթ է հայտնվել, որը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ, որոնք ինքնաոչնչանում են հանձարարված ժամանակ հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ