News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կնքած՝ Մերձավոր Արեւելքը բաժանող Սայքս Պիկոյի պայմանագրի 100-ամյակին նվիրված NY Times-ը հոդված ու  քարտեզներ է հրապարակել, որը հասցրել է կատաղեցնել Թուրքիային, քանի որ քարտեզներում Թուրքիան մասնատված է, իսկ Հայաստանին հասել է իր պատմական հայրենքի զգալի մասը։

NY Times –ը գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարություն էր տարածել, որում ասում էր, որ Մերձավոր Արեւելքում խնդիրների պատճառը արհեստական սահմանագծերն են։ Արեւմտյան իմպերիալիզմը Մերձավոր Արեւելքի պատմության վրա չարաբաստիկ ազդեցություն է ունեցել, նշում է թերթը։

«Բաժանիր, որ տիրես» ցինիկ սկզբունքով պայմանագրով Մեծ Սիրիայի մանդատն անցում էր Ֆրանսիային, որը պետության տարածքը ավելի փոքր պետությունների էր բաժանում՝ սահմանագծերն անցկացնելով էթնիկ, կրոնական գծերով՝ ալավիներ, դրուզներ, թուրքեր։

Ամերիկացիները՝ փրկարարնե՞ր

1919 թվականին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը պատվիրակություն է ուղարկել՝ տարածաշրջանը բաժանելու լավագույն միջոցը մշակելու համար: Աստվածաբան Հենրի Քինգը եւ արդյունաբերող Չառլզ Քրեյնը հարյուրավոր զրույցներ են անցկացրել, որպեսզի պատրաստեն այնպիսի քարտեզ, որն առավելագույնս կհամապատասխանի ազգային ինքնորոշման գաղափարին:

Արդյոք դա տարածաշրջանի «իրական» սահմանները գծելու լավագույն հնարավորություն էր: Մանրամասն ուսումնասիրելուց հետո Քինգը եւՔրեյնը հասկացել են, թե ինչ բարդ խնդրի առջեւ են կանգնած: Նրանք քննարկել են Լիբանան անկախ պետություն դարձնելու կամ Սիրիայի կազմում ինքնավարություն ստեղծելու տարբերակները:

Նրանք մտածում էին, որ քրդերի համար լավագույն տարբերակը կլինի ներառել Իրաքի կամ նույնիսկ Թուրքիայի կազմում: Նրանք վստահ էին, որ սուննիներն ու շիաները կարող են ընդգրկվել միասնական Իրաքի կազմում: Հայաստանի համար նախատեսվում էին մեծ տարածքներ, որոնք հասնում էին Սեւ ծովի ափեր, իսկ հարավում ներառում էին Վանա լիճը:

Ի վերջո, ֆրանսիացիներն ու անգլիացիները անտեսել են այդ առաջարկները: Եթե միայն այդ առաջարկներին ականջալուր լինեին, ամեն բան բոլորովին այլ կլիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ