Երեւանում այսօր՝ մայիսի 17-ին, ինքնահրկիզման փորձ է տեղի ունեցել:
Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության՝ մայիսի 17-ին ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արագածի փողոցի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացի Հ. Ս.-ը բենզին է լցրել իր վրա եւ սպառնում է շահագրգիռ ծառայությունների չմոտենալու դեպքում ինքնահրկիզվել:
Մինչ ժամը 17.22-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն, իսկ շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ներարկել են հանգստացնող դեղամիջոց: