News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մալդիվյան Հանրապետության կառավարությունը որոշել է խզել Իրանի հետ  40-ամյա դիվանագիտական հարաբերությունները` դա բացատրելով նրանով, որ Մերձավոր Արեւելքում երկրի քաղաքականությունը կործանարար ազդեցություն է ունենում  տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վրա: 

AP-ի տվյալներով, Մալդիվների արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղությունը կապված է նաեւ երկրում խաղաղության, կայունության եւ անվտանգության հետ: 

«Մալդիվյան Հանրապետությունը Իրանին կոչ է անում մեծ պատրաստակամություն եւ շոշափելի արդյունքներ ցուցադրել Իսլամական համագործակցության կազմակերպության եւ ՄԱԿ-ի հանձնարարականների իրականացման եւ կանոնադրություններին համապատասխանության առումով», — ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:  Գործակալությունը նշում է, որ 341 հազար բնակչությամբ հանրապետության տվյալ որոշումն արտացոլում է սերտ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, որը Իրանի վաղեմի մրցակիցն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդվում է, որ անցյալ տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները հանրապետությունում իրենց դեսպանատունն են բացել, ինչպես նաեւ կառավարությանը սուբսիդիաներ են տրամադրել եւ բանակցություններ են սկսել ներդրումային համաձայնագրերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ