News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Շնող գյուղում մայիսի 18-ի գիշերը, իր տունը հրդեհած հոգեկան շեղումներ ունեցող 33-ամյա տղամարդը պատմել է, որ տան հրդեհն առաջացել է անկողինը վառելուց հետո:  NEWS.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը նշեց, որ 33-այա տղամարդը պատմել է, որ որոշել է անկողինը վառել, որովհետեւ անկողնուց հոտ է եկել:

«Ասում ա, որ անկողնուց հոտ է եկել՝ վառել է, հետո կողքի սենյակ է գնացել, որ մաքուր անկողին բերի՝ տեսել է, վառվում ա, գցել ա հատակին ու տունն է սկսել վառվել»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ հոգեկան շեղումներ ունեցող տղամարդը տանը ապրել է իր եղբոր հետ, որն այդ պահին իրենց խանութում աշխատանքի է եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 18-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել՝ 08.02-ին: Տունն ամբողջությամբ (100 քմ) այրվել է (բացի ննջասենյակից՝ 30 քմ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ