News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով դատաքննությունը կանցկացվի արագացված կարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործով մեղադրյալ, իրանցի վարորդ Իսմայիլ Խանիխեռադինիի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը:

«Քաղաքացիական հայցերն արդեն ներկայացվել են, որոնք իմ պաշտպանյալն ընդունել է: Դրանից հետո էլ միջնորդություն է ներկայացվել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու, որն ընդունվել է»,- ասաց Անդրանիկ Մնացականյանը:

Նշենք, որ մինչ այս իրանցի վարորդի դեմ քաղաքացիական հայց էին ներկայացրել 5 տուժող, որոնք միասին պահանջում էին մոտ 15 մլն դրամ: Անդրանիկ Մնացականյանի խոսքով, այս պահին հայտնի չէ, թե ընդհանուր ինչքան գումար են պահանջում իր պաշտպանյալից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ իրանցի Իսմայիլ Խանիխեռադինին օգոստոսի 11-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով բեռնված 24 հազար լիտր կերոսինով, Մեղրու մաքսակետից մուտք է գործել ՀՀ տարածք եւ ուղեւորվել դեպի Երեւան: Օգոստոսի 13-ին ժամը 08:00-ի սահմաններում Մեղրի-Երեւան ավտոճանապարհի Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղի ճանապարհատվածով ընթանալիս վարորդ Իսմայիլ Խանիխեռադինը գտնվել է թմրամիջոցի ազդեցության տակ: Ավտոմեքենան շահագործել է դրա քարշակի առջեւի սռնին արգելակային մեխանիզմներով կահավորված չլինելու եւ կիսակցորդի արգելակային մեխանիզմներից մեկն ապակարգավորված վիճակում:

Արդյունքում, երբ առջեւից ընթացող բեռնատար ավտոմեքենայի հետ միջտարածությունը պահպանելու նպատակով Իսմայիլ Խանիխեռադին դիմել է արգելակման, արգելակներն այլեւս չեն գործել, որից հետո ցանկացել է օժանդակող փոխանցման տուփը 4-րդ աստիճանից փոխանցել 3-րդ աստիճանի, սակայն չի կարողացել: Այլեւս չկարողանալով կառավարել ավտոմեքենայի ընթացքն ու անցնելով շուրջ 3 կմ տարածություն՝ Երասխ գյուղի ճանապարհահատվածում առջեւի մասով նրա մեքենան ընդհարվել է համընթաց ընթացող Արշակ Աղաբեկյանի վարած ավտոմեքենային, ապա բախվել երթեւեկելի մասից դուրս կայանված Սամվել Ստեփանյանի, Աշոտ Գեւորգյանի, Վահրամ Արզումանյանի եւ Գրիգորի Պադարյանի ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Սուսան եւ Աննա Բադալյանների առողջությանն անզգուշությամբ պատճառել է համապատասխանաբար միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Իսմայիլ Խանիխեռադին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի էր ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով. պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեւոյի» մոտ, բախվել էր 7 ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով կա 1 զոհ եւ 9 վիրավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ