News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրիմում կամրջի շինարարության վայրում հնագետները XVII դարի կեսի արծաթե մետաղադրամների գանձ են հայտնաբերել: Այդ մասին հայտնել են «Ղրիմյան կամուրջ» լրատվական կենտրոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հնագույն գյուղի ծայրին գիտնականները արծաթադրամների գանձ են հայտնաբերել`  15 նմուշ` ավելի քան 300 գ ընդհանուր զանգվածով, որոնք թաքցված էին կերամիկական անոթում:

Ենթադրվում է, որ այդ փողը հատվել է Իսպանիայի դրամային պալատներում` XVII դարի կեսին, - հայտնել են լրատվական կենտրոնում` նշելով, որ գիտնականները միաժամանակ հնագիտական պեղումներ են իրականացնում ապագա մայրուղու տարբեր հատվածներում, որը մոտ  40 կմ ընդհանուր երկարություն ունի: Հազվագյուտ գտածոն, գիտնականների կարծիքով, կհետաքրքրի դրամագետներին եւ պատմաբաններին: 

«Կարեւոր է հասկանալ, թե այդ մետաղադրամները երբ եւ ինչպես են հայտնվել Թամանյան թերակղզում: Դա գուցե թալանված նավի գանձերի մի մասն է կամ էլ առեւտրի հետք, որն այստեղ վարվել է բավականին ակտիվորեն», - պատմել է ՌԳԱ-ի Ազգագրության եւ մարդաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Էմմա Զիլիվինսկայան: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ