News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի բջջային օպերատորները պետք է միատեսակ սակագներ սահմանեն բոլոր ֆիքսված ցանցերի վրա: Այս մասին որոշումն ընդունվել է Հայաստանի հանրային ծառայությունների կագավորման հանձնաժողովի նիստի ժամանակ:

Որոշումը ընդունվել է բոլոր ֆիքսված ցանցերի օպերատորների շուկայում հավասար հնարավորություններ ստեղծելու համար: Նկատենք, որ դրանից հատկապես շահում է «Ռոստելեկոմը»՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի միակ խոշոր օպերատորը, որն ունի ֆիքսված կապ, բայց չունի բջջային կապ, դրա համար էլ կախում ունի բջջային օպերատորների կոնյուկտուրայից:

NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում «ԱրմենԹել» (Beeline ապրանքանիշ) ընկերության իավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուղչյանը հայտնեց, որ նույն սակագնային փաթեթի շրջանակում հնարավոր չի լինելու բջջային ցանցից ֆիքսված ցանցերից մեկին ավելի ցածր գնով զանգեր առաջարկել, քան մյուսներին: «Պետք է բացատրել, այս որոշումը չի պահանջում նման տեսակի զանգերի ստանդարտ սակագին բոլորի համար: Սակագները կարող են տարբեր լինել, բայց նույն փաթեթի սահմանում դրանք պետք է նույնը լինեն»,- ասել է Սանդուղչյանը: Հակառակ ուղղությամբ՝ ֆիքսված ցանցերից բջջայինին զանգելիս՝ նույնատեսակ որոշում արդեն իսկ գործում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ