News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Իսթ Անգլիայի համալսարանը շրջանավարտներին արգելել է ավարտական հանդիսության ժամանակ օդ նետել ակադեմիական գլխարկներն այն բանից հետո, երբ շրջանավարտներից մեկը դեմքի լուրջ վնասվածք է ստացել:

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ, ուսանողական հայտնի ավանդույթն արգելել են՝ «անվտանգության եւ առողջապահական նկատառումներով»: Համալսարանի ներկայացուցիչներն ուսանողներին առաջարկել են ոչ թե օդ նետել գլխարկները, այլ նետում «պատկերել», իսկ ավելի ուշ 8 ֆունտով համակարգչով մշակել լուսանկարները:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ուսխորհրդի ներկայացուցիչ Լիեմ ՄաքՔեֆերթին «զայրացուցիչ» է կոչել այն, որ լուսանկարիչները լրացուցիչ գումար են պահանջել նկարների մշակման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ