News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»–ին Միհրան Մովսիսյանի որդու գործունեությունից աղմկալի մանրամասներ հայտնի դարձան։ Մեր տեղեկություններով՝ Միհրան Մովսիսյանի որդու՝ Ռոբերտ Մովսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որն արդեն նախաքննության ավարտից հետո ուղարկվել է դատարան։

Ինչ պատմության մեջ է ընկել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամը։ «ժողովուրդ»–ի աղբյուրների փոխաեւցմամբ՝ Ռոբերտ Մովսիսյանը տարիներ առաջ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, ինչպես նաեւ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները։

Եվ ահա, գլխավոր մասնագետ լինելու գայթակղությունը թույլ է տվել նրան որոշակի արտոնություններ ունենալ եւ որոշ դատապարտյալների համար, այսպես ասած, հարցեր լուծել։

«ժողովուրդ»–ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված մի դատապարտյալի՝ իբր պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լուծման համար գործարք է առաջարկել։ Նա ասել է, թե իբր փաստաբանների միջոցով, դատական կարգով կարող է այնպես անել, որ դատապարտյալը վաղաժամկետ ազատ արձակվի։ Ըստ Էության, Ռոբերտ Մովսիսյան դատապարտյալին այդ առաջարկն անելով՝ գումար ստանալու ակնկալիք է ունեցել, ինչը դատապարտյալը չի մերժել։ Հանուն ազատության պատրաստ է եղել վճարել այն գինը, ինչ կասի Մովսիսյանը:

Ահա այսպես, Մովսիսյանը դատապարտյալի հարազատներից տարբեր օրերին գումար Է ստացել՝ պատճառաբանելով թե իբր ազատության հարցի լուծման համար անհրաժեշտ է մոտ 20.000 ԱՄՆ դոլար։ Սակայն տեղեկություններ կան, որ Ռոբերտը իրականում որեւէ քայլ չի արել դատապարտյալին ազատելու համար, պարզապես օգտագործելով իր դիրքը խաբել ե նրան, ինչը հաջողվել է։

Իսկ արդյո՛ք Միհրան Մովսիսյանի որդին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ «ժողովուրդ»–ը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ նա իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել է ցուցմունք, թ ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել։

«ժողովուրդ»–ը պարզեց, որ 2016 թվս կանի մարտի 21-ին այս փաստի առթի հարուցված քրեական գործը ուղարկվել Աջափնյակ եւ  Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դս տարան, գործը գլխավորում է դատավոր Արմեն Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ