Եգիպտացի զինվորականները հերքել են այն հաղորդագրությունները, թե իրենք աղետի ահազանգ են ստացել EgyptAir ավիաընկերության անհետացած Airbus A320 ինքնաթիռից, գրում է AFP-ն` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտնել է, որ եգիպտացի զինվորականներն ինքնաթիռից աղետի ահազանգ են ստացել Կահիրեի ժամանակով առավոտյան 4:26-ին:
EgyptAir ընկերության ուղեւորատար А320 ինքնաթիռը, որը Փարիզից Կահիրե էր թռչում MS804 չվերթով, այս գիշեր անհետացել է ռադարներից: Ինքնաթիռում 66 մարդ է եղել: