News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը 2015-ին պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերը ավելացրել է 13.5 տոկոսով՝ հասցնելով 3 մլրդ 221. 4 մլն մանաթի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ֆինանսների նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ 2015-ին ընթացիկ ու կապիտալ բյուջետային ծախսերը պաշտպանության ոլորտում կազմել են 3 մլդ. 221.4 մլն մանաթ, ինչը 13.5 տոկոսով կամ 383.3 մլն մանաթով շատ է, քան 2014-ին: Ընդ որում պաշտպանական նպատակներով ընթացիկ բյուջետային ծախսերը կազմել են 1 մլրդ 700.8 մլն մանաթ, ինչը 12.2 տոկոսով շատ է 2014-ի ցուցանիշից»,- նշվում է 2015-ի պետբյուջեի կատարման մասին նյութերում, որոնք հրապարակել է Ֆինանսների նախարարությունը:

Պաշտպանության ոլորտում բյուջետային ծախսերի տեսակարար կշիռը կազմել է ամբողջ բյուջետային ծախսերի 18.1 տոկոսը, ինչը 2.9 տոկոսով շատ է 2014-ի ցուցանիշից:

Ֆինանսների նախարարության տվյալներով, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 20 եւ ավելի տարի անթերի զինվորական ծառայություն անցած զինծառայողներին 2015-ին տրամադրվել է 471 բնակարան՝ 50.6 մլն մանաթ ընդհանուր արժեքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ