News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տուլայում 2015թ. նոյեմբերի 3-ին հայկական ավտոբուսի վթարի գործով դատաքննությունը մայիսի 18-ից սկսվել է:

Դատական առաջին նիստին տուժողներից եւ նրանց ներկայացուցիչներից ոչ ոք չի ներկայացել, ինչպես նաեւ վկաները:

«Այդ պատճառով սկսեցինք գործի նյութերի ուսումնասիրությունը: Մենք հայտարարեցինք, որ նախաքննության մարմինը քննության ժամանակ մեզ խոչընդոտել է իրականությունը պարզելուն, քանի որ վթարի պատճառը տեխնիկական է եղել, այսինքն գործարանային թերություն է ունեցել, մինչդեռ նախաքննական մարմինը մեզ չի օգնել՝ պարզելու այդ հանգամանքները»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ամբաստանյալ, ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբան Կարեն Ներսիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը դատարանում հայտարարել է, որ իրեն կատեգորիկ մեղավոր չի ճանաչում եւ պահանջում է դատարանից նշանակել նոր փորձաքննություն, բայց ոչ նույն փորձագիտական կենտրոններում: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 20-ին: Նշենք, որ տուժողներից ոչ մեկը քաղաքացիական հայց չի ներկայացրել։

Նշենք, որ ըստ ռուսական կողմի՝ վթարի պատճառը եղել է արագությունը գերազանցելը:

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

Ավտոբուսը պատկանում էր «Քինգ Դելյուքս»-ին: Ի սկզբանե վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը կամ արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Ամենաշատ