ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին, կազմել է 478.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.37 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.49 դրամ (նվազել է 2.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 699.95 դրամ (աճել է 10.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.19 դրամ (նվազել է 0.14 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 262.23 դրամ, ոսկի՝ 19,577.14 դրամ, պլատին՝ 15,902.87 դրամ։