News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքուն եւ Մոսկվան բանակցում են մեքենաշինության ոլորտում համատեղ նախագծի իրականացման հարցով։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնական կայքը։ Ռոգոզինի խոսքով՝ այդ նախագիծը հեռանկարային է երկու երկրների համար էլ։

Իլհամ Ալիեւը իր հերթին նշել է երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող համագործակցությունը եւ ընդգծել Բաքվի եւ Մոսկվայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ միջկառավարական հանձնաժողովի դերը։

Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը չի զղջում Ռուսաստանի հետ ավելի շատ մերձեցման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Ընդգծելով, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը ներառում է արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հումանիտար ոլորտները՝ Ալիեւը նշել է, որ առեւտրա-տնտեսական կապերը վերածվել են երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղության։ Նախագահը վստահություն է հայտնել այդ ոլորտում հետագա աճի հեռանկարի հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ