Երեւանի կենտրոնում «Դվին» համալիրի շինարարությունը տեսանելի է անզեն աչքով։ Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանում ասել է Պետական գույքի կառավարման հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանը՝ ներկայացնելով 2014-ին կառույցի գործունեության մասին հաշտվետվությունը։
Նրա խոսքով՝ ներդրողն արդեն կատարել է 2003-ին՝ «Դվին» հյուրանոցի սեփականաշնորհման ժամանակ, ստանձնած բոլոր պարտավորությունները։ Վերջերս պայմանագրում լուրջ փոփոխություններ էին կատարվել, իսկ շինարարական աշխատանքներն արդեն տարվում են, եւ նկատելի են անզեն աչքով։