News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը մասնակից երկրների հատուկ ծառայություններին կոչ է արել թույլ չտալ Համագործակցության փլուզումը: 

«ԱՊՀ-ի երկրների միասնությունը ոչ միայն Համագործակցության անվտանգության երաշխիքն է, որպես այդպիսինի, այլեւ մեր պետություններից յուրաքանչյուրի անվտանգության:  Երբ մենք միասին ենք, կարող ենք լուծել ամենաբարդ խնդիրներ», — հայտնել է Լեբեդեւը մայիսի 19-ին Մինսկում ԱՊՀ-ի երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների խորհրդի 40-րդ նիստին: 

«Շատ թշնամիներ կային, որոնք փորձում էին ավերել Խորհրդային Միությունը եւ ցավոք սրտի, նրանց դա հաջողվեց:  Հավանաբար լսել եք, որ միջազգային թատերաբեմում քիչ չեն հայտարարությունները, որ չի կարելի միավորում թույլ տալ Եվրասիական միությունում, որովհետեւ դա որոշակի սպառնալիք կբերի մի կողմից Արեւմուտքի համար, իսկ մյուս կողմից` Արեւելքի: Այսօր դուք, որպես հատուկ ծառայությունների ղեկավարներ, գիտեք, որ ԱՊՀ-ն ավերելու անվերջ ջանքեր են ձեռնարկվում: Որովհետեւ   «բաժանիր, որ տիրես» սկզբունքն առաջվա պես ներկա է միջազգային թատերաբեմում: Ես ձեզ եմ դիմում. պահպանեք Համագործակցությունը, որովհետեւ դա մեր ընդհանուր անվտանգության երաշխիքն է», — ասել է գործադիր կոմիտեի նախագահը:

Նրա կարծիքով անվտանգության ապահովման հարցում համագործակցությունը ԱՊՀ-ի երկրների փոխգործակցության առաջնահերթ ոլորտներից մեկն է մնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ