News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Վիրջինիա նահանգի բնակչուհու մահը բացատրել են այն հանգամանքով, որ նա չի ցանկացել ընտրություն կատարել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի միջեւ: Մահախոսականը հրապարակվել է Richmond Times-Dispatch-ում:

«Բախվելով Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտությանը՝ Ռիչմոնդի բնակչուհի Մերի Էնն Նոլենդը նախընտրել է միանալ Աստծուն»,- ասված է հրապարակման մեջ:

NBC12-ի տեղեկացմամբ, մահախոսականը գրել է Նոլենդի որդին, որը ցանկացել է հիշեցնել մոր հումորի զգացողության մասին: Իրականում 68-ամյա ամերիկուհին մահացել է թոքերի քաղցկեղի հետեւանքով:

Ըստ Lenta-ի, Նոլենդը բուժքույր էր, 10 թոռ ուներ: Կինն ամուսնու հետ 46 տարի է ապրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ