News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Տնտեսական հնարավորությունների շաբաթ» գործարար համաժողովի շրջանակում մայիսի 19-ին Երեւանում «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» խորագրով ցուցահանդես է բացվել: Գործարար համաժողովն անցկացվում է «Երեւան էքսպո» ցուցադրությունների համալիրում, Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության «Սիրիացի փախստականների տնտեսական ինտերգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Այն կտեւի մինչեւ մայիսի 22-ը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սիրիահայ ձեռներեց, «Mosini» սպորտային հագուստի խանութի տնօրեն Մովսես Հալաջյանը պատմեց, որ իրենց ընտանեկան բիզնեսն արդեն 30 տարվա պատմություն ունի:

«Հիմա այս գործով Հայաստանում ենք զբաղվում: Այն ամենը, ինչ հիմա տեսնում եք այս տաղավարում, Երեւանում է արտադրված: Մեկ ամիս է, ինչ մեր խանութը բացվել է, իսկ մենք արդեն մտածում ենք ոչ միայն տեղական շուկայի, այլեւ Ռուսաստան եւ ԵՏՄ անդամ այլ երկրներ արտահանման մասին»,- ընդգծեց գործարարը:

«Ava Shoes»-ի սեփականատեր Անդրանիկ Սաֆարն իր հերթին նշեց, որ 2 տարվա ընթացքում իր ընտանեկան բիզնեսը Հայաստանում բավական հաջողություններ է գրանցել, արդեն որակյալ կաշվից կարված կոշիկ են արտահանում Ռուսաստան, արաբական եւ եվրոպական երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ