News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում իրավական առումով մենաշնորհ չկա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 19-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ գոնե թղթի վրա հավասար պայմաններ են։

«Իրավական առումով մենաշնորհ չկա։ Իրականության մեջ ես մասնագետ չեմ, ես չեմ այն պաշտոնյան, որ այդ մասին պիտի խոսեմ»,- ասել է նա։

Ըստ Շարմազանովի, տնտեսական բարեփոխումները ոչ թե նոր են սկսվել կառավարության կողմից, այլ դեռեւս փետրվարի 12-ին նախագահը տվել է հստակ տեսլականը, որին պետք է ձգտի այլեւս նոր սահմանադրության ապրող Հայաստանը։ «Կառավարությունն էլ իրականացնում է այն քայլերը, որոնք տրվել են նախագահի հանձնարարականով»,- ասել է նա։

Դիտարկմանը, թե ինչպես իշխանությունը կարող է պայքարել մոնոպոլիստների դեմ, որոնք կապված են նույն այդ իշխանության հետ, Շարմազանովը պատասխանել է, թե այդ հարցի շուրջ ավելի կոմպետենտ գործիչներն ավելի ամբողջական խոսել են։ «Կոռուպցիան եղել է, եւ կոռուպցիայի դեմ պայքարը գնացել է։ Ես չէ, որ պետք է գնահատականներ հնչեցնեմ պայքարի որակի մասին, կա հասարակություն, կան փորձագետներ, վերջապես կան ընտրություններ, եւ հասրաակությունը ինքն է որոշում՝ հավատա՞լ, թե՞ոչ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ․ Վահե Հովհաննիսյան
Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը...
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է ՊՆ-ին անպիտան հրթիռներ...
«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է
Փոխհատուցման չափի ու հաշվարկների մասին դիմումի տեքստում բառ չկա, բանավոր խոստումներով մարդկանց...
«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել
Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են...
«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունները ԲԴԽ-ին զայրույթի նոտա են հղել․ սլաքներն ուղղված են Կարեն Անդրեասյանին
Այսինքն՝ կայացվել են որոշումներ, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակին չեն համապատասխանում, որոնք...
«Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում
Նա անգամ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատում է շատ չքննարկել անելիքները։ Եվ այն մի...
Ամենաշատ