News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իտալական Նեապոլում աշխարհի ամենաերկար պիցցան են պատրաստել: The Local-ի փոխանցմամբ, դրա երկարությունը կազմել է 1854 մետր:

Ռեկորդային երկարությամբ պիցցան պատրաստել են 250 խոհարարներ, 6 ժամ եւ 11 րոպեում:

Ըստ Lenta-ի, խոհարարներն ավելի քան 2 հազար կգ ալյուր, 1.6 հազար կգ տոմատի մածուկ, 2 հազար կգ մոցարելլա պանիր, 200 լիտր ձիթապտղի ձեթ եւ 30 կգ ռեհան են օգտագործել:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն արձանագրել են խոհարարական ձեռքբերումը, ինչից հետո պիցցայի կտորները բաժանել են բարեգործական կազմակերպությունների՝ քաղաքի կարիքավոր բնակիչներին փոխանցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ