News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Deutsche Bank-ի փորձագետները նշել են աշխարհի այն քաղաքները, որտեղ աղջիկներին ժամադրության հրավիրելը շատ էժան է:

Վարկանիշը գլխավորել է հնդկական Բանգալորը: Ըստ The Daily Telegraph-ի, այստեղ ժամադրությունը 42 դոլար կարժենա: Այս գումարը ներառում է տաքսիով երթեւեկությունը, փաբում կամ սրճարանում ընթրիքը, ոչ ալկոհոլային ըմպելիքները, կինոյի երկու տոսմն ու երկու գարեջուրը:

Ինդոնեզական Ջակարտայում ռոմանտիկ հանդիպումը 44 դոլար կարժենա, Մումբայում՝ շուրջ 45 դոլար:

Lenta-ի փոխանցմամբ, ժամադրության համար ամենաթանկ քաղաքը Ցյուրիխն է, որտեղ մեկ ժամադրությունը մինչեւ 201 դոլար կարժենա: Կոպենհագենում երիտասարդը ստիպված կլինի վճարել 173 դոլար, Տոկիոյում՝ 172 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ